Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. Դատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում:
📌 Նշենք, որ Ռ.Ք.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդի Ս.Ք.-ն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն, ՀՀ նախկին վարչապետ Ա.Մ.-ն, Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ն, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:
