Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են. այս մասին Radar Armenia-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Radar Armenia-ն հայտնել էր, որ վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ևս տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
