OpenAI ընկերությունը թարմացրել է ChatGPT չաթբոտը՝ նրան հնարավորություն տալով կարդալ և վերլուծել օգտատերերի iMessage-ի նամակագրությունը, ինչպես նաև նրանց անունից հաղորդագրություններ կազմել և ուղարկել։
Գործառույթը հստակ ակտիվացում է պահանջում օգտատիրոջ կողմից։ Բացի այդ, յուրաքանչյուր հաղորդագրություն ուղարկելուց առաջ համակարգը թույլտվություն կխնդրի, եթե օգտատերը կարգավորումներում չանջատի այդ հարցումը։
Միևնույն ժամանակ, նման ինտեգրումը կարող է դժգոհություն առաջացնել Apple-ի շրջանում, որը հատկապես կարևորում է հաղորդագրությունների գաղտնիությունը և ներկայումս դատական գործընթացի մեջ է OpenAI-ի հետ։
