ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել է դատարան կալանքի տարվելու նպատակով: Այս մասին Factor TV-ին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նշենք, որ ձերբակալման այս ռեժիմով անձը կարող է անազատության մեջ մնալ առավելագույնը 24 ժամ: Այսինքն՝ ենթադրվում է, որ Քոչարյանը մինչ այդ կտարվի կալանքի: Ինչ վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին և գործի շրջանակներում ձերբակալված այլ անձանց, ապա նրանց ձերբակալման ռեժիմի վերաբերյալ դեռևս տեղեկություներ չկան: Հիշեցնենք, որ իրավապահներն այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում Քոչարյաններին պատկանող տարածքներում: Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը ու ևս 4 անձ գործի շրջանակներում ձերբակալվել են: Արաքս Մամուլյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1054396.html?fbclid=IwcGRvZgFmZGlkFlDSPgkVttbO34vCWzFkddpVrSkd-1lleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeWTkh8ZObAwrTI_l9Y6oXpVg4xQq5pAGh49p5PAEuX0rnaYV0T_Wmz0s6a0o_aem_6sQXSue2Wd2v1OorV6T4GA
© factor.am
