Մшhացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը։

«Շատ մեծ կորուստ կրեց բնական գիտությունը և բնապահպանությունը Հայաստանում: Մահացավ վերջին մոհիկաններից մեկը՝ մեր գործընկեր, իմ հայրիկիս վաղեմի բարեկամ Հակոբ Սանասարյանը»,- գրել է բնապահպան Սիլվա Ադամյանը։

Բնապահպան Լևոն Գալստյանը ևս գրառում է արել․ «Գնաց մեր սիրելի Հակոբ Սանասարյանն իր համար պաշտելի բնության հետ միախառնվելու։ Շատ ցավալի կորուստ է, իսկ իր բացակայությունն ու կարիքը հատկապես կզգան բոլոր բնասեր մարդիկ»։

Նա նաև լուսանկար է հրապարակել, որն արված է 2017 թ. հուլիսի 29-ին, Սանասարյանը՝  մուլսարի գագաթին։

Հակոբ Սանասարյանը ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 21-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ քիմիկոսի որակավորմամբ: Քիմ. գիտ. թեկնածու: Աշխատել է ՀՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտում ավագ գիտաշխատող: 1989 թվականին ստեղծել է Հայաստանի Կանաչների միությունը։

Կիսվել սոց․ ցանցերում