Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները ղազախական «Oskemen open»-ում:
8 տուրից հետո Արամ Հակոբյանը, 7 հնարավորից հավաքելով 5,5 միավոր, կիսում է 7-18-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը հավաքել է 4,5 միավոր և 35-րդն է: Առաջատարը 7 միավորով Վիտալի Բերնադսկին է:
«Oskemen open»-ի Masters մրցաշարին մասնակցում է 121 շախմատիստ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունի Մանուէլ Պետրոսյանը: «Oskemen open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 10 տուրից:
