Հայտարարում եմ, որ եթե իմ նկատմամբ իրականացվող սպшռնալիքներն ու ճնշումները շարունակվեն, ես ստիպված կլինեմ դիմել կոշտ իրավական միջոցների՝ պшշտպանելու իմ իրավունքները. Նատալի Ալեքսանյան

Հայտարարություն
Ես, Նատալի Ալեքսանյանս՝ հայտարարում եմ, որ եթե իմ նկատմամբ իրականացվող սպառնալիքներն ու ճնշումները շարունակվեն, ես ստիպված կլինեմ դիմել կոշտ իրավական միջոցների՝ պաշտպանելու իմ իրավունքները: Հարկ է նշել, որ խոսքի ազատությունը, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, ժողովրդավարական հասարակության անքակտելի մասն է:
Ես ենթարկվում եմ սպառնալիքների միայն այն բանի համար, որ չեմ ընդունում Ղարաբաղի դրոշը և խաղաղության կոչ եմ անում: Նման պահվածքը խախտում է ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային իրավական ակտերի դրույթները, որոնք պաշտպանում են խոսքի ազատությունն ու մարդկանց արժանապատվությունը:
Եթե այս անօրինական գործողությունները շարունակվեն, ես պատրաստ եմ օգտվել բոլոր իրավական պաշտպանական մեխանիզմներից, ներառյալ՝ միջազգային մակարդակով, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության, որը պաշտպանում է ցանկացած քաղաքացու իրավունքները խոսքի ազատության և խաղաղության իրավունքների խախտման դեպքերում:
Հ.Գ. Իրավական տեսանկյունից, Ղարաբաղի Հանրապետությունը (արցախը) չի ճանաչվում միջազգային հանրության կողմից, որպես անկախ պետություն, հետևաբար դրա դրոշը չի դիտարկվում որպես միջազգային իրավունքի կողմից պաշտպանված պետական խորհրդանիշ: Ուստի ես իրավունք ունեմ հայատարարելու, որ Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ դրոշ այն է Եռագույնը: Հիշեցնելով՝ ղարաբաղյան կլանին, որ ողջ աշխարհը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, և այնտեղ ծածավում է Ադրբեջանի դրոշը:
Սա իմ վերջին զգուշացումն է հաջորդ թիվ արդեն դատական հայցերն են: Դուք գիտեք իմ ասածը արած է:
Կիսվել սոց․ ցանցերում