Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Միցուբիշի» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
