Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կործանվել, օդաչուին հաջողվել է նետվել:
Այս մասին հայտնում են ռուսական Տելեգրամ-ալիքները։
Տեղեկությունների համաձայն՝ Յակ-130 ինքնաթիռը կործանվել է Կալմիկիայում՝ Էլիստա քաղաքից 40 կմ հեռավորության վրա։ Օդաչուն կարողացել է ցած նետվել, սակայն վիրավորվել է։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Վոլգոգրադի հիվանդանոց։
ՌԴ դատախազության տվյալներով՝ Յակ-130 ինքնաթիռը կործանվել է Վոլգոգրադի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ, պատճառը պարզվում է։
