Ուկրաինայում պшտերազմը մոտենում է ավարտին. առավելությունը ռուսական կողմում է. Պո ւտին

ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը:

Վլադիմիր Պուտինի գնահատմամբ՝ պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ առավելությունը ռուսական կողմում է, ռուսական զորքերը շարունակում են առաջխաղացումը ռազմաճակատի ամբողջ երկայնքով:

Կրեմլի ղեկավարը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել:

Պուտինը հայտարարել է՝  հակամարտության պատճառն այն է, որ Կիևը փորձում էր մերձենալ Արևմուտքի հետ, որը, ըստ Պուտինի, Ուկրաինան օգտագործելու է Ռուսաստանի դեմ։

Պուտինը նշել է՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և դեմ չէ, որ ԱՄՆ-ը միջնորդի դեր խաղա, սակայն վերջնական կարգավորման հասնելիս պետք է հաշվի առնվեն Ռուսաստանի պահանջները։

Խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ նա վերհիշել է 2022 թվականի Ստամբուլի բանակցությունները և պնդել, որ այդ ժամանակ կողմերն իսկապես մոտ էին համաձայնության։

Կիսվել սոց․ ցանցերում