Մինսկը քննարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը «գործնական տեսանկյունից», և քայլեր են ձեռնարկվում այն կազմակերպելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։
«Մենք իսկապես քննարկում ենք նախագահների հանդիպումը գործնական տեսանկյունից, և այդ նպատակով ձեռնարկվում են համապատասխան քայլեր», – գործակալությանը ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
