Ֆրանսիայի ոստիկանությունը ավագ դպրոցի աշակերտների ցույցերի ժամանակ ավելի քան 5 հազար մարդու է ձերբակալել

Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը ավելի քան 5 հազար մարդու է ձերբակալել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նյունեսը։

«Երկուշաբթի օրվանից ձերբակալվել է ավելի քան 5 հազար մարդ»,– նրա խոսքերը մեջբերում է TF1 հեռուստաալիքը։

Նախարարը նշել է, որ «ուրբաթ օրը ցույցերի 1 747 մասնակից է ձերբակալվել, ինչը մի փոքր պակաս է նախորդ օրվա ցուցանիշից, երբ ձերբակալվածների թիվը կազմել էր 1 954»։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին բողոքի ցույցեր են անցկացվել 735 ուսումնական հաստատության մոտ, որոնցից 158-ը վնասվել են։

Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերը սկսվել են անցած շաբաթ Փարիզի տարածաշրջանը ներառող Իլ-դը-Ֆրանսում և այժմ տարածվել են ամբողջ երկրով։ Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակներից, ուսուցիչների պակասից և կրթական համակարգում առկա այլ խնդիրներից։ Որոշ վայրերում ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։

Բողոքի ակցիաների արմատականացման ֆոնին ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտարարել է, որ որոշ ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։

Կիսվել սոց․ ցանցերում