Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին

Ազգերի լիգայի C2 խմբի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց Կիպրոսի ընտրանուն։

19-րդ րոպեին հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը։ 31-ին տանտերերի առավելությունը մեծացրեց Անդրոնիկոս Կակուլին։ 2-րդ կեսի մեկնարկում Կիպրոսը մնաց 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ Կոստաս Պիլեասը։

Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին և մրցակցի հարկի տակ կհանդիպի Չեռնոգորիայի ազգային հավաքականին։

Կիսվել սոց․ ցանցերում