Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի

Ֆրանսիայի ողջ տարածքում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված մասնակիցների թիվը մեկ շաբաթում հասել է 5 հազարի։

 

Հոկտեմբերի 2-ին ցույցեր են տեղի ունեցել 735 ուսումնական հաստատության մոտ, որոնցից 158-ը վնասվել է։

Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են անցյալ շաբաթ մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս շրջանում և տարածվել ամբողջ երկրով մեկ: Ցույցերի մասնակիցները դեմ են գերբեռնված դասացուցակներին, ուսուցիչների պակասին և կրթության ոլորտում առկա այլ խնդիրներին: Որոշ տեղերում ակցիաները վերաճել են անկարգությունների և իրավապահների հետ բախումների։

Բողոքի ակցիաների ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտարարել է որոշ ուսումնական հաստատություններում դասերը հեռավար ձևաչափի տեղափոխելու մասին:

Կիսվել սոց․ ցանցերում