«Հրապարակին» հայտնի է դարձել, թե ով է թիվ 20 դպրոցում դպրոցականների նկատմամբ ենթադրաբար անառակաբարո գործողություններ կատարել։ Նա ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանն է։ Վերջինս ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ է։
Դպրոցի տնօրինությունը, ինչպես նաեւ ֆիզիկայի ուսուցիչը այս պահին Քննչական կոմիտեում են։ Դպրոցում դասապրոցեսն ավարտվել է։ Դպրոցում այս պահին մի քանի ուսուցիչներ կան, որոնք չցանկացան տեսախցիկի առաջ խոսել։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ քաղաքապետարանից իրենց արգելել են խոսել։
MediaHub-ի տեղեկությունների համաձայն Արամ Ծատուրյանը 64 տարեկան է, ֆիզիկայի ուսուցիչ, երկար տարիներ եղել է դպրոցի տնօրենը, երկու տարի է՝ ժամանակավոր պաշտոնակատար է։
Ծատուրյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, վերապատրաստվել է Ֆրեզնոյի մի շարք ավագ դպրոցներում։ Նա 2019 թվականին դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ներգրավվելու համար։ Նշենք, որ մինչ այս պահը նա այդ կազմում է, գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետն է։
