Մեկ է մի օր ամեն ինչ բացահայտվելու է և պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մշտական բնակության տեղափոխվելով այլ երկիր իմ մանկությունն ավարտվեց։ Դպրոցի ծրագիրը չէի հասցնում յուրացնել ու հասկանում էի, որ իմ ապագան էլ չի երևում անգամ մշուշի մեջ։ Ծնողներս գիշերը ինչ-որ թեմա էին քննարկում փորձելով շշուկով խոսել, որ ես չլսեմ, իսկ ես անընդհատ լսում էի <<Ռեգինայի ապագան>> արտահայտությունը ու հայրիկիս <<Սուս հանկարծ էրեխեն չլսի>>-ն։ Մի քանի օր անց մայրս տեղեկացրեց, որ ինձ համար տարբեր ուսուցիչների են դիմել, որ դպրոցից հետո հաճախեմ իրենց տուն և ինձ համար անհասկանալի թեմաները առավել հասկանալի բացատրեն, քանի որ ունեին մեծ փորձ այլազգի երեխաների հետ դասապատրաստում իրականացնելու։ Իմ պարապմունքները որքան արդյունավետ էին դառնում այդքան ծնողներիս ձեռքերի սպիները ավելանում էին, ձեռքերը անզգայանում, աչքերի տակ այտուցներ առաջանում, իսկ իրենք էլ ավելի նիհարում։ Իսկ մտածե՞լ եք հարգելի աշակերտներ և ուսանողներ, թե ձեր ծնողները ինչ զրկանքներ են կրում, որ ձեզ համար ճանապարհ հարթեն դեպի այն ապագա, որը որ պետք է դուք գոնե փորձեք ինքնուրույն ու արդար և ոչ զարտուղի ճանապարհով կերտել ձեր իսկ ձեռքերով, մոտեցումով և առանց ձեր ծնողի քրտինքը ուրիշի ծնողի գրպանը գցելու։ Ու երբ տեսնում եմ, որ ամեն դասարանում ու ԲՈՒՀ-ում մոտավորապես 4 հոգի են դեմ կոռուպցիային, ապա հասկանում եմ, որ երկրի ապագան այդ 4-ի ձեռքերում է, իսկ մնացածը մեր հետընթացի գլխավոր պատճառն են, որը գիտակցաբար և որը անգիտակցաբար։ Խնդրում եմ և հորդորում այդ գավառական բոշայականությանը վերջ տվեք և ձեր երեխաների մեջ գոնե փորձեք սերմանել ամեն ինչի դրականը ու օրինակ ծառայեք ու ցույց տվեք, որ պետությանը դեմ չեն գնում, արժանապատվությանը դեմ չեն գնում, որ մարդ բանական էակը իր նմանի համար օգտագործման մատերիալ չէ։ Մեկ է մի օր ամեն ինչ բացահայտվելու է և պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու։ Պարզապես ժամանակի հարց է, թե դա կլինի պետությանը դեմ դուրս եկածների դեռ ջահել ժամանակ, թե որպես մեծագույն պատիժ ահել ժամանակ!!!
Կիսվել սոց․ ցանցերում