Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հшնցшգործությունները. Ղազարյան

Վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը կա 83 տոկոսը կազմել են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:

Այս մասին Ազգայն ժողովում՝ խոսելով Հայատանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ խորհրդարանական լսումներին, իր ելույթում ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Նրա խոսքով՝ հիմնական հանցատեսակներից հաշվետու ժամանակահավածում, աճել են` սպանությունները (միջինում աճը՝ 12,1%), սպանության փորձերը (միջինում աճը՝ 18,4%), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 15,6%), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը (միջինում աճը՝ 13,9%), խուլիգանությունը (միջինում աճը՝ 23,2%), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 46,6%) և խարդախությունները (միջինում աճը՝ 10,4%)։

«Ընդ որում, արձանագրված սպանությունների շուրջ 10%-ը (270-ից 26-ը) եղել են անհայտ կորածներով նախաձեռնված վարույթներ:

Առհասարակ, վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80%-ը կատարվում են կենցաղային հողի վրա:

Միևնույն ժամանակ, նվազել են` գողությունների (միջինում նվազումը՝ 10,8%), այդ թվում՝ բնակարանային (միջինում նվազումը՝ 11,4%), կողոպուտի (միջինում նվազումը՝ 9,4%), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (միջինում նվազումը՝ 3,4%), այդ թվում՝ ծանր, դեպքերը (միջինում նվազումը՝ 3,0%),- նշեց նախարարը:

Ղազարյանը հավելեց, որ վերջին 5 տարիներին գրանցված դեպքերի գերակշիռ մասը առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ են:

Կիսվել սոց․ ցանցերում