Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Միացյալ Թագավորությունում հանդիպել է Չարլզ III թագավորին։
Հանդիպման ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել միապետին՝ Ուկրաինային ցուցաբերվող անսասան աջակցության և լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Թագավորության տրամադրած օգնության համար։
Նշվում է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է ընդգծել Ուկրաինայի հետ իր դաշնակցային հարաբերություններն ու աջակցության պատրաստակամությունը։
