ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ֆուտբոլի հավաքականը պատրաստվում են Թпւրքիшյի և Խորվաթիայի հետ խաղերին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին: Եվրո-2024-ի ընտրական հանդիպումներից առաջ ուսումնամարզական հավաք է սկսել Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

 

Նշենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիան Հայաստանի հետ պատասխան հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ սեպտեմբերի 8-ին։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի Էսքիշեհիր քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում։ Հայաստան-Խորվաթիա խաղը սեպտեմբերի 11-ին է: 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անցկացրել է երեք ընտրական հանդիպում. Երևանում պարտվել է Թուրքիային (1:2), բայց հետո երկու հաղթանակ տարել Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) նկատմամբ:

 

Երեք խաղից հետո Հայաստանը 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում խմբում (Թուրքիայի հավաքականի հետ հավասար միավորների դեպքում գնդակների տարբերությամբ գերազանցում է նրան, սակայն զիջում է անձնական խաղում կրած պարտության պատճառով): Խմբի ֆավորիտը Խորվաթիայի հավաքականն է, որն ունի 4 միավոր:

Կիսվել սոց․ ցանցերում