Երկրաշարժ Թпւրքիшյի տարածքում. ցնցումները խпւճшպի պատճառ են դարձել (տեսանյութ)

Թուրքիայի արևելքում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումը տեղի է ունեցել տղի ժաանակով ժամը 7:46-ին Մալաթիա քաղաքից 44 կիլոմետր դեպի արևելք, օջախը՝  մոտ տասը կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Թուրքիայի աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ NTV հեռուստաալիքի տվյալներով՝ ցնցումները զգացվել են Մալաթիա, Դիարբեքիր և Էլազիգ նահանգներում։

Ներքին գործերի նախարար Ալի Յերլիկայան սոցիալական ցանցում հայտնել է, որ փորձագետները սկսել են գնահատել վնասը։

Տեսանյութ ՝ https://t.me/lragroghcom/1320

Կիսվել սոց․ ցանցերում