ՀՀ 1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը lragrogh.com-ի հետ զրույցում նշեց, որ 2021թ. փետրվարին օրենքի նախագիծ է ներկայացրել կառավարությանը եւ Ազգային ժողովին` Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը ռազմականացված բնակավայրերի վերածելու վերաբերյալ:
Նախագիծն այն մասին է, որ յուրաքանչյուր տղամարդ` սկսած դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մինչեւ հիսուն տարեկան, պարտադիր պետք է կազմեն զորամիավորումներ, լինի դա դասակի մակարդակով, վաշտի կամ գումարտակի մակարդակով, կցվեն Պաշտպանության նախարարության մոտակա զորամիավորմանը: Հետո այնտեղից պետք է պատասխանատու կարգեն, աշխատանքից հետո այդ մարդկանց պետք է մարզեն, նրանց տան թեթեւ մարտական զենքեր եւ մարտական տեխնիկա, որպեսզի կարողանան մարտի մեջ մտնել եւ դիմակայել թշնամուն:
<Օրենքի նախագիծն ուղարկեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Վարչապետին ուղարկած նամակիս պատասխանը ստացա Պաշտպանության նախարարությունից, որ Հայաստանը ֆինանսներ չունի այդ օրենքով նախատեսված միջոցառումները ձեռնարկելու համար: Այսինքն` Պաշտպանության նախարարությունը իր գործառույթների փոխարեն ֆինանսների մասին է մտածում: Երկրորդ անգամ էլ ուղարկեցի նախագիծը, նույն պատասխանը պատճենել, ուղարկել էին>,- ասաց Մեխակ Գաբրիելյանը:
Ինչո՞ւ են մերժել Մեխակ Գաբրիելյանի օրենքի նախագիծը
