Հոկտեմբերի 14-ին lragrogh.com լրատվականի՝ «Ժողովրդի ձայնը լսելի է», հաղորդաշարի ուղիղ եթերում անդրադարձել էինք Արարատի Մարզի, Այգեստան գյուղի բնակիչ Հակոբ Սարոյանի ահազանգին, կապված իր տան անմիջապես հարևանությամբ ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՅԻ կողմից տեղադրված (պահարանային գազի կարգավորիչ կետ)-ի, իր տանը վտանգ հանդիսանալուն, Գազպրոմ Արմենիան տվել է պարզաբանում թեմայի շուրջ․ 16.10.2024թ․

Պարզաբանում․
Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի №23/4 ՊԳԿԿ-ն (պահարանային գազի կարգավորիչ կետ) տեղադրվել է դեռևս 2007թ.-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի «Արարատի մարզի Այգեստան գյուղի մ/ճ գազատարի կառուցում և ՊԳԿԿ-100-ի տեղակայում» №3/043-07 աշխատանքային նախագծի համաձայն: Վերոնշյալ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացվում է ՀՀ նորմատիվաիրավական ակտերի պահանջների պահպանմամբ՝ պատշաճ կերպով: Տեսանյությում երևացող սողնակային փականը տեղադրվել է 2024թ.-ին, առկա են անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը։ Շահագործման ընթացքում հերթական պլանային սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, շրջագայող փականագործների կողմից դիտվել է տեխնիկական թերություն, որի վերացմանն ուղղված աշխատանքների ժամանակ առաջ է եկել նախավթարային իրավիճակ՝ գազի արտահոսքի ուղեկցությամբ: Հարկ է նշել, որ մինչ վթարային բրիգադի ժամանելն ու վթարային իրավիճակի լոկալիզացնելը տեսանյութում առկա անձնակազմը իրականացրել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ անկանխատեսելի իրավիճակի զարգացումները կանխելու ուղղությամբ:
Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն Հեռ.՝ (374 10) 29 47 60 Էլ.փոստ՝ [email protected]
