Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի քանի երկկողմ հանդիպումներ կունենա Ստամբուլում Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման շրջանակում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Միջոցառման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ»,- ասել է դիվանագետը։
