Lragrogh.com-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից երեխաների առևանգման փորձ է եղել։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից փորձեցինք ճշտել այդ լուրի իսկությունը։
«Ի պատասխան Ձեր 15․10․2024թ․ գրության՝ տեղեկացնում ենք, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից երեխաների առևանգման փորձի վերաբերյալ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում, հաղորդում չի ստացվել», -արձագանքել են ՀՀ Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
