Հոկտեմբերի 14-ին lragrogh.com լրատվականի՝ «Ժողովրդի ձայնը լսելի է», հաղորդաշարի ուղիղ եթերում անդրադարձել էինք Արարատի Մարզի, Այգեստան գյուղի բնակիչ Հակոբ Սարոյանի ահազանգին, կապված իր տան անմիջապես հարևանությամբ ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՅԻ կողմից տեղադրված (պահարանային գազի կարգավորիչ կետ)-ի, իր տանը վտանգ հանդիսանալուն, Գազպրոմ Արմենիան տվել է հավելյալ պարզաբանում թեմայի շուրջ, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Գազի բաշխիչ ցանցի տարր հանդիսացող էներգատեղակայանքը (պահարանային գազի կարգավորիչ կետ) տեղակայված է համայնքային հանդիսացող հողատարածքի վրա ՀՀ շինարարական նորմերի պահպանմամբ, համաձայն որոնց` նշված էներգատեղակայանքի հեռավորությունը շենք-շինություններից չի նորմավորվում:
Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքացու բարձրացրած հարցը կարգավորվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. №95-ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 36 կետով, համաձայն որի` բնակելի թաղամասերի, փողոցների, տարածքների կառուցապատման, առանձին շենքերի ու շինությունների վերակառուցման կամ այլ նախաձեռնության դեպքերում դրանցում գործող Գազի համակարգերի վերակառուցումը կատարվում է կառուցապատողի կամ նախաձեռնողի միջոցներով` Մատակարարի հետ համաձայնեցված նախագծով և նրա վերահսկողությամբ:
Այս առումով հարկ է նշել, որ եթե կա նախաձեռնություն գործող համակարգի ձևափոխության կամ տեղափոխության ուղղությամբ, ապա անհրաժեշտ է, որպեսզի նախաձեռնող կողմը մոտենա Ընկերության տարածքային տեղամաս, ներկայացնի համապատասխան դիմում, որից հետո վերջինիս կտրամադրվի իրականացվելիք աշխատանքների ծախսերի հաշվարկ և վճարումները սահմանված կարգով իրականացնելուց հետո Ընկերության կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ նոր տեղանքի ընտրություն, տեղական ինքնակառավարման մարմիններից թույլտվությունների ստացում և այլն»:
Ուշագրավ է, որ մինչ այդ «Գազպրոմ-Արմենիա»-ն մեզ էր ուղարկել հետեւյալ պարզաբանումը․
Պարզաբանում․
Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրի №23/4 ՊԳԿԿ-ն (պահարանային գազի կարգավորիչ կետ) տեղադրվել է դեռևս 2007թ.-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի «Արարատի մարզի Այգեստան գյուղի մ/ճ գազատարի կառուցում և ՊԳԿԿ-100-ի տեղակայում» №3/043-07 աշխատանքային նախագծի համաձայն: Վերոնշյալ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացվում է ՀՀ նորմատիվաիրավական ակտերի պահանջների պահպանմամբ՝ պատշաճ կերպով: Տեսանյությում երևացող սողնակային փականը տեղադրվել է 2024թ.-ին, առկա են անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը։ Շահագործման ընթացքում հերթական պլանային սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, շրջագայող փականագործների կողմից դիտվել է տեխնիկական թերություն, որի վերացմանն ուղղված աշխատանքների ժամանակ առաջ է եկել նախավթարային իրավիճակ՝ գազի արտահոսքի ուղեկցությամբ: Հարկ է նշել, որ մինչ վթարային բրիգադի ժամանելն ու վթարային իրավիճակի լոկալիզացնելը տեսանյութում առկա անձնակազմը իրականացրել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ անկանխատեսելի իրավիճակի զարգացումները կանխելու ուղղությամբ:
Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն Հեռ.՝ (374 10) 29 47 60 Էլ.փոստ՝ [email protected]
