Երևանում տեղացած հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել մայրաքաղաքի փողոցներում: Մասնավորապես երթևեկության դժվարություններ են առաջացել Դավթաշեն վարչական շրջանում:
Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
