Ուկրшինայի հետախուզությունը հայտարարել է՝ Հյուսիսային Կորեան 11,000 զինվпր է ուղարկել ՌԴ՝ պшտերազմին մասնակցելու համար

Ուկրաինայի հետախուզության տվյալներով՝ մոտ 11 հազար հյուսիսկորեացի զինվորական վարժանքներ է անցկացրել Ռուսաստանի արևելյան շրջաններում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավարն այս մասին հայտնել է  The WarZone-ին՝ նշելով, որ այդ զորքերը պատրաստ կլինեն մասնակցել ռազմական գործողություններին արդեն նոյեմբերի 1-ին:

ստ պաշտոնյայի՝  ԿԺԴՀ-ի հետևակային զորքերը կօգտագործեն ռուսական տեխնիկա և զինամթերք։ Սպասվում է, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի ՌԴ Կուրսկի շրջան, որտեղ ներխուժել են ուկրաինական զորքերը և կօգնի ռուսական կողմին դուրս մղել հակառակորդի ուժերը:

Ըստ հետախուզության ղեկավարի՝ առայժմ անհասկանալի է, թե ուր է գնալու հյուսիսկորեական զորքերի մնացած մասը։

Միաժամանկ, լուրերին արձագանքել է Հարավային Կորեան: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, քաղաքացիական անձնակազմ է տրամադրել Ռուսաստանին, այլ ոչ թե զորք ուղարկել Ուկրաինայի դեմ պատերազմում:

Այս մասին գրում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության փոխնախարար Կիմ Սոն Հոյի հայտարարությանը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր է ընդհանուր առմամբ 10,000 զինվոր ուղարկել ՌԴ՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։

Հոյը նաև ընդգծել է, որ հյուսիսկորեական զորքերի տեղակայման մասին տեղեկատվության հաստատումը կարող է վկայել ԿԺԴՀ ռեժիմի «հուսահատ փորձերի» մասին՝ Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ ստանալու համար։

«Եթե նրանք իսկապես զորքեր են ուղարկել, դա նշանակում է, որ Հյուսիսը դա անելու հրատապ անհրաժեշտություն է զգում իր ռեժիմը պահպանելու համար և պաշտպանություն է փնտրում Ռուսաստանից», — ասել է նա:

Բացի այդ, Հարավային Կորեայի պաշտպանության փոխնախարարը հավելել է, որ Ռուսաստանի հետ զենքի առևտուրը Հյուսիսային Կորեայի ռեժիմի հուսահատության հերթական վկայությունն է։

Կիսվել սոց․ ցանցերում