ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռпւսաստանի և Թпւրքիшյի միջև պшտերшզմը»․ թпւրք թարգմանիչը շփոթել է երկրների անվանումները

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններին թարգմանության ժամանակ թուրք թարգմանիչը շփոթել է երկրների անվանումները, բայց արագ ուղղել է ասածը։

 

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև, է՜, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցություններն ընթանում են Սոչիում: Ընդլայնված կազմով բանակցությունների ամենասպասված թեմաներից մեկը հացահատիկի գործարքի ապագան է։

Կիսվել սոց․ ցանցերում