Օգոստոսի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները հանրային 3-րդ լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ ափից մոտ 10 մետր հեռավորության վրա երեխա է խեղդվում։
Ըստ տեղեկությունների՝ փրկված երեխան 5-ամյա աղջնակ է, որի կյանքին վտանգ չի սպառնում։
