Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից կբռնագանձվի շուրջ 184 մլն դրամ և անշարժ գույք. հայցը բավարարվել է

2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

 

 

 

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

 

 

 

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը,

 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ,

 

184 միլիոն 222 հազար դրամ:

Կիսվել սոց․ ցանցերում