Նիկոլ Վովայի Փաշինյան,
Թիմիդ ներսում եղած անգրագիտությունից իրոք հոգնել էս։
Որովհետև թիմի յուրաքանչյուր սխալ, յուրաքանչյուր չմտածված քայլ, յուրաքանչյուր ձախողված որոշում, ի վերջո, անդրադառնում է ոչ թե միայն այդ պաշտոնյային, այլ հենց քո ՝ քո անձի քաղաքական հեղինակությանդ վրա։
Ժողովուրդը իր ձայնը տվել է մեկ մարդու։ ԵՎ Այդ մարդը՝ դու ես Նիկոլ , դա ինքդ էլ շատ լավ գիտես։
Այստեղ է խնդիրը․ երբ թիմը չի կարողանում ամբողջությամբ աշխատել, վարչապետը ստիպված է լինում շատ բան վերցնել իր վրա և փաստացի միանձնյա կառավարել ու ուղղել այն խնդիրները, որոնք իր թիմը պետք է լուծեր։
Սա արդեն պարզապես քաղաքական ծանրաբեռնվածություն չէ։
Սա կարող է արդեն տրավմա դառնալ հենց քեզ համար։
ԵՎ դա ՆՈՐՄԱԼ Է՝
Քեզ պետք է ոչ թե հերթական մեկը, որը կգա քեզ հաճոյանալու , պաշտոն զբաղեցնելու, այլ մարդ, որը կարող է իրականում օգնել՝ վերցնել իր վրա աշխատանքի մի մասը, բանակցել, կառուցել հարաբերություններ, ձևավորել նոր թիմային աշխատանք և պետության կառավարման մեջ ստեղծել ավելի արդյունավետ մեխանիզմ։
Եվ ես դրա մասին արդեն անդրադարձել եմ՝ թե ինչպիսի մարդ և ինչպիսի քաղաքական ուղղություն կարող է անհրաժեշտ լինել այս փուլում։
Որովհետև պատրաստվում է նոր փուլ, և ես այստեղ սպասում եմ հետևյալ զարգացումներին․
1․Կառավարության առանցքային պաշտոնների փոփոխություններ։
2․Փոխվարչապետի նոր նշանակման նախապատրաստում։
3․Պետական մակարդակի բանակցություններում նոր դեմքերի ակտիվացում։
4․Միջազգային շրջանակների հետ Հայաստանի իշխանության քաղաքական շփումների նոր մակարդակ։
5․«Նոր փուլ», «նոր քաղաքականություն», «նոր հեղափոխություն» ձևակերպումներ։
Ու հիմա հարց եմ տալիս՝ Ժողովրդին
Ինչո՞ւ հենց հիմա պետք է գործող վարչապետը խոսի «նոր հեղափոխության» անհրաժեշտության մասին և միաժամանակ հրապարակային ասի, որ եղել են օրեր, երբ անիծել է վարչապետ դառնալու օրը։
Ես չեմ ասում, որ սա նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու։
Ո՛չ։
Ես ասում եմ, որ այս հայտարարությունները ցույց են տալիս՝ իշխանության ներսում և անձամբ Փաշինյանի քաղաքական մտածողության մեջ ինչ-որ բան փոխվում է։
2018-ի փուլը իր համար իսկապես ավարտված է։
հիմա նա մտածում է ՝ ինչպես սկսել հաջորդ փուլը։
Ովքե՞ր են լինելու նրա կողքին այդ նոր փուլում և ինչպիսի՞ քաղաքական ճարտարապետություն է նա պատրաստվում կառուցել Կիմանաք հաջորդիվ ։
Հ․Գ․ ՔՊ-ի մեջ մարդ մի փնտրեք․ իրենք կապ չունեն այդ ամենի հետ։
Հ․Գ․Գ․ Ի դեպ, ես Նիկոլին երբ քննադատում եմ, տենց մի դուսպրծուկ քրեաօլիգարխիկ, կամ կալուգացի, կամ կոբռա Քոչ, կամ մեկ այլ նախկին ու ներկա դուսպրծուկ պլենդուզի տակից հանկարծ չարթնանա ու իրեն աշխուժակ զավակ չզգա։
Ես Նիկոլ Փաշինյանից չեմ հավատում թալան, ստվերային հարստացում, գռփել կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի նմանատիպ գործերի մեջ ներգրավվածություն։ Ի դեպ ասեմ՝ որպես մարդ, ես մեծ հարգանք ունեմ իր և իր ընտանիքի հանդեպ։
Հ․Գ․Գ․Գ․ Չինքնահաստատվեք հանկարծ, դուսպրծուկներ, որ ես անդրադառնում եմ Նիկոլին։
Էդ ես ու ինքը գիտենք։
Մատի ու մատանու արանքը չմտնեք։ Մտնողին կսազանդահարեմ։
Վանիկ Նիկոյան
