ՄԱՍԻՍԻՑ՝ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ
Մասիս համայնքի սիրելի՛ երիտասարդներ,
Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ՝ Մասիսի համայնքապետարանը, «ԱՊԱՀՈՎ ԱՆԿՅՈՒՆ» սոցիալ- կրթական հասարակական կազմակերպությունը և «Էրազմուս Ուսանողական Ցանց Երևան» (ESN Yerevan) հասարակական կազմակերպությունը հրավիրում են ձեզ մասնակցելու «Միջազգային երիտասարդական համագործակցության հարթակ» խորագրով միջոցառմանը։
🔸Միջոցառման նպատակն է խթանել երիտասարդների միջազգային համագործակցությունը, ներկայացնել կրթական, կամավորական և երիտասարդական ծրագրերով ընձեռվող հնարավորությունները, նպաստել փորձի փոխանակմանը և նոր համագործակցային կապերի ձևավորմանը։
Միջոցառմանը կմասնակցեն միջազգային և հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն իրենց գործունեությունը, միջազգային ծրագրերը և երիտասարդների համար նախատեսված մասնակցության հնարավորությունները։
Միջոցառման ծրագրում՝
• հանդիպում-քննարկում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,
• միջազգային կրթական, կամավորական և երիտասարդական ծրագրերի ներկայացում
📅 Ամսաթիվ՝ 12 օգոստոսի, 2026 թվական
🕑 Ժամ՝ 14:00
📍 Վայր՝ Մասիսի համայնքապետարանի երիտասարդական դահլիճ
Հրավիրում ենք Մասիս համայնքի բոլոր երիտասարդներին մասնակցելու միջոցառմանը, բացահայտելու միջազգային հնարավորությունները, ձեռք բերելու նոր գիտելիքներ, օգտակար կապեր և նոր փորձառություն։
Սիրով սպասում ենք ձեզ։🤝💚
