ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՆԻԶԱՄԻ. Մի ՔԱՆԻ ԾՐԱԳՐԵՐ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ

ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՆԻԶԱՄԻ. Մի ՔԱՆԻ ԾՐԱԳՐԵՐ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն այցելեց Նիզամի բնակավայր, որտեղ դիտարկեց ընթացիկ շինարարական աշխատանքներն ու ծանոթացավ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։

Նորայր Հակոբյանը զրուցեց նաև բնակիչների հետ, լսեց նրանց առաջարկություններն ու բարձրացված հարցերը՝ ընդգծելով, որ համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը շարունակում է մնալ համայնքապետարանի առաջնահերթություններից մեկը։

Շուտով Նիզամիի բնակիչները կօգտվեն ավարտին մոտեցող ծրագրերի արդյունքներից, որոնք միտված են բարելավելու բնակավայրի ենթակառուցվածքներն ու կյանքի որակը։

Աղբյուր

Կիսվել սոց․ ցանցերում