Կոտայքի մարզում բախվել են «ԳԱԶ 53»-ն ու SHACMAN ավտոքարշակը. կա վիրшվոր

Օգոստոսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 53» ու SHACMAN մակնիշի ավտոքարշակը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, որին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում