ՀԱՄԱՍ-ը նշել է, որ ավելի քան երկու շաբաթ է, ինչ մարդասիրական օգնություն չի հասնում Գшզայի հյուսիս

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պնդում է, որ Գազայի հատվածի հյուսիսի բնակչությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե ամբողջությամբ զրկվել է մարդասիրական օգնությունից։ Այս մասին հայտարարել է արմատական ​​շարժման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին, ում խոսքերը տրված են ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։

«Օգնությունը հասել է Գազա քաղաքի անկլավի վարչական կենտրոնի միայն որոշ շրջաններ, սակայն, ավելի քան երկու շաբաթ է, ինչ մարդասիրական օգնություն չի հասնում գոտու հյուսիսային հատված»,-ասել է արմատականների ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ «կտրելով Գազայի հյուսիսում գտնվող կապը և ինտերնետը, Իսրայելի իշխանությունները փորձում են թաքցնել իրենց կատարած հանցագործությունները, փորձում են մեկուսացնել այնտեղ ապրող պաղեստինցիներին և կանխել անկլավի հյուսիսում տիրող իրավիճակի մասին իրական տեղեկությունը»։

Աբու Զուհրիի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Գազայի հյուսիսում, ներկայացնում է «պաղեստինյան ժողովրդի լիակատար ոչնչացումն ու մահապատիժը»։

Կիսվել սոց․ ցանցերում