Mercedes-Benz-ի ղեկավարը ԵՄ-ին կոչ է արել հետաձգել Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերի սահմանումը

Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողի ղեկավար Օլա Կելլենյուսը կոչ է արել Եվրամիությանը  հետաձգել չինական էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերի սահմանումը, հայտնում է Bild թերթը։

«Մենք պետք է մրցունակ լինենք միջազգային մակարդակում: Այդ դեպքում փոխակերպումը կարող է հաջող լինել, և տնտեսությունը կաճի երկարաժամկետ հեռանկարում: Նոր սակագները մեզ չեն օգնի», – ասել է Կելլենյուսը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է «ավելի շատ ազատ առևտուր, այլ ոչ թե նոր առևտրային խոչընդոտներ»։

Հոկտեմբերի 4-ին ԵՄ-ն բարձրացրել է չինական էլեկտրական մեքենաների մաքսատուրքերը՝ սահմանելով առավելագույն դրույքաչափը 35%: Չինաստանը դա համարել է որպես պրոտեկցիոնիզմի ակտ և հայտարարել եվրոպական ապրանքների դեմ պատասխան միջոցների մասին։ Մասնավորապես, հոկտեմբերի 8-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությունը հայտարարել է Եվրամիության գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ հակադեմպինգային հետաքննության մասին։ Պեկինը դիտարկում է նաև ասոցիացիայի անդամ երկրների մեծ շարժիչով մեքենաների մաքսատուրքերը բարձրացնելու հնարավորությունը։

Կիսվել սոց․ ցանցերում