Հայկ Խլոյանը հաղթել է Մագոմեդ Մուրթազալիևին և կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԱԱ (Տեսանյութ)

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայկ Խլոյանը (97 կգ) կպայքարի ոսկե մեդալի համար:

Հայկը եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևի դեմ։ Գրանցվել է 3-3 հաշիվը: Խլոյանը վերջին միավորը վաստակելու շնորհիվ է հաղթել և եզրափակիչում կհանդիպի բելառուս Աբուբակար Խասլախանովին:

Հիշեցնենք, որ Մուրթազալիևն այս տարի կայացաած մեծահասակների Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվել էր Օլիմպիակաան խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

Կիսվել սոց․ ցանցերում