Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադрբեջшնի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

«Ես անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչ եք փորձում այստեղ ապացուցել»:

Այս մասին ԱԺ-ում, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Փորձում եք ապացուցել, որ երբ կողմ եք քվեարկել վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որտեղ Ղարաբաղի օրենքներով և Սահմանադրությամբ սահմանված իրենց վարչատարածքային միավորները Հայաստանի ներպետական օրենսդրությամբ ճանաչել եք Ադրբեջանի մաս, դուք դա նկատի չեք ունեցել: Քվեարկել եք, որ դա Ադրբեջանի Հանրապետություն է, բայց դա նկատի չեք ունեցել, կոնտեքստը ուրիշ է եղել: Ֆանտաստիկ է, կոնտեքստը ուրիշ է եղել: ԼՂ լուծարումը, որ ստորագրել են նաև դաշնակցական ներկայությամբ ու հովանավորչությամբ, դա էլ նկատի չեք ունեցել»,- ասաց Ալեքսանյանը:

Խոսելով սահմանազատման գործընթացի վերաբերյալ ընդդիմության  տեսակետի մասին, Ալեքսանյանն ասաց. «Ասում եք սա հանցավոր, դավաճանական սահմանազատման գործընթաց է: Մենք ձեր շրջաբերականից շատ լավ հասկացել ենք սահմանազատման մասին ձեր վերաբերմունքը:  Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ սահմանազատումը երբեք չի կարող բխել ՀՀ շահից, և հաջորդ տողով գրված է՝ լավ կլինի հնարավոր միության դեպքում Հայաստանը միանա Արցախի հետ, նկատի ունենալով, որ Հայաստանը մտնի կամ Ռուսաստանի, կամ Միութենական կազմի մեջ: Հիմա գալիս եք, հայրենասիրական ճառեր եք ասում, կոնտեքստից եք խոսում, դադարեցրեք սա, խղճացեք մեզ էլ  քաղաքացիներին էլ ու առաջին հերթին ձեզ էլ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում