Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «Կամազ» մակնիշի 8 և «Howo» մակնիշի 6 նոր մեքենայով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝աղբատար մեքենաները բերվել են նաև նախկինում շահագործված մասնագիտացված տեխնիկան փոխելու նպատակով:

Բացի այդ, սանմաքրման աշխատակիցների համար նոր հանդերձարաններ են կառուցվում: Նկատի ունենալով աշխատակիցների կենցաղային պայմանները բարելավելու անհրաժեշտությունը՝ բոլոր վարչական շրջաններում աշխատակիցներին հատկացվելու են տարածքներ՝ ապահովված լոգարաններով, հանդերձարաններով:

Առաջիկայում նախատեսվում է նաև փոխարինել նրանց արտահագուստը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում