Դիվանագիտական անառակություն. Տիգրան Խզմալյանի գրառումը

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Էկվադորի պատվավոր հյուպատոս Վահե Դարբինյանն ֆեյսբուքյան իր էջում իրեն թույլ է տվել փողոցային հայհոյանքներով համեմված ածականներով որակել մեր երկրի արևմտամետ քաղաքացիներին։ Բագրատ սրբազանի այս ջերմ երկրպագուն ֆեյսբուքում հանդես է գալիս Վահե Հայաստան անունով։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձն իրեն թույլ է տալիս անընդունելի ածականներ կիրառել ՀՀ-ի այն քաղաքացիների հասցեին, որոնք ըստ վերջին հարցումների կազմում են ՀՀ բնակչության 58%-ը։ Մի՞թե մեր երկիրը հանդուրժելու է Վիեննայի կոնվենցիան կոպտորեն ոտնահարող, դիվանագիտական կարգավճակ ունեցող այս անձի անպատկառ վարքը։
Կիսվել սոց․ ցանցերում