UFC-ի նախկին չեմպիոն Ֆրենսիս Նգանուն PFL-ում նորամուտը նշել է հաղթանակով

UFC-ի նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուն PFL Super Fights խառը մենամարտերի հեղինակավոր մրցաշարում նորամուտը նշել է հաղթանակով:

Նգանուն ծանր քաշային կարգի գործող չեմպիոն, բրազիլացի Ռենան Ֆերեյրայի դեմ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին:

38-ամյա Նգանուն այս հաղթանակի շնորհիվ նվաճել է PFL Super Fights-ի հատուկ գոտի։

Էր Ռիյադում կայացած մրցաշարին ներկա է եղել նաև «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն:

Կիսվել սոց․ ցանցերում