Բարեկարգվել է Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը (Տեսանյութ)

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են: Արդյունքում բարեկարգվել է եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել շատրվանային համակարգ, տեղադրվել 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա:

Կիսվել սոց․ ցանցերում