Մոնղոլիայում ընթացքի մեջ է ֆուտբոլի առաջնությունը, որի աութսայդեր «Տուվ Բուգանուդը» կարողացել է Մոնղոլիայի ֆուտբոլի առաջնության 9 խաղում 111 գնդակ բաց թողնել։
Մոնղոլական ակումբը ցուցադրել է վատագույն մեկնարկը աշխարհի բոլոր բարձրագույն լիգաների պատմության մեջ։ Թիմը խփել է ընդամենը երկու գոլ, որոնցից մեկը՝ 11 մետրանոցից)։
Թիմի լավագույն արդյունքը 0-4 հաշվով պարտությունն է, «Խանգարիդի» հետ խաղում, որը նույնիսկ չի կայացել, այլ թիմին տեխնիկական պարտություն է գրանցվել։
Միջին հաշվով թիմը մեկ խաղում բաց է թողնում 12,3 գնդակ։
Հատկանշական է, որ 2023/2024 մրցաշրջանում «Տուվ Բուգանուդը» 72:47 գոլերի տարբերությամբ զբաղեցրել է 5-րդ տեղը:
