Հարավային Կորեայի ամերիկյան ռшզմական պահեստում հրդեհ է բռնկվել

Կորեայի Հանրապետությունում՝ Բուսանում, ամերիկյան ռազմական կոնտինգենտի պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Այդ պահեստում սովորաբար պահվում են սարքավորումներ, որոնք տեղափոխվում են Բուսանի նավահանգստով։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 160 հրշեջ և 51 միավոր տեխնիկա։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:

ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ պահեստը հդեհի սկսվելու ժամանակ դատարկ է եղել, քանի որ վերանորոգվելիս է եղել:

Կիսվել սոց․ ցանցերում