Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ եթե իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա ինքը կարող է բանտում հայտնվել:
«Հավանաբար, իմպիչմենտ կլինի, և ինձ բանտ կնստեցնեն, եթե դա տեղի ունենա»,- ասել է նա:
Զուրաբիշվիլին միաժամանակ նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունները համատեղ ջանքերով կարող են հաղթել «Վրացական երազանքին» և ստեղծել կոալիցիոն կառավարություն, եթե ընտրություններին մասնակցությունը մեծ լինի։