Ճապոնիայի իշխող կուսակցությունը կարող է կորցնել իր միակուսակցական մեծամասնությունը խորհրդարանում

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ կիրակի օրը կայացած ընտրություններից հետո, հավանաբար կկորցնի իր միակուսակցական մեծամասնությունը երկրի խորհրդարանի ստորին պալատում։ Այս մասին են վկայում Ճապոնիայի հանրային հեռուստատեսության (NHK) անցկացրած exit poll-ի արդյունքները։

Միաժամանակ, երկրի գլխավոր ընդդիմադիր Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցությունը ընտրությունների արդյունքներով կարող է զգալիորեն բարելավել իր դիրքերը՝ ստանալով մինչև 190 մանդատ։

Կիսվել սոց․ ցանցերում