«Սիլ» ակումբի և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի կողմից Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում կազմակերպվեց Սիլ ակումբի գավաթի խաղարկությունը։
Մրցումն անցվակցվեց արգելքների հաղթահարում մրցաձևում։ Մարզիկները արգելքները հաղթահարեցին B,C, D դասերում։

Առաջնությանը մասնակցեցին ՀՁՖ անդամ հինգ ակումբները ներկայացնող մարզիկներ՝ Հ․ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոն, «Սիլ», «Մուլտի Գրուպ», «Միրաժ», «Արա և Այծեմնիկ»։
D դասում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հ․ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնը ներկայացնող Վանիկ Ավետիսյանը, C դասում՝ «Միրաժ» ակումբից Արսեն Պողոսյանը և B դասում՝ «Սիլ» ակումբի մարզիկ Ալբերտ Սուքիասյանը:

Մրցանակաբաշխությունն անցկացրեց ՀՁՖ գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։
Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, դրամական պարգևներով։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկներին հանձնվեցին գավաթներ։
Մրցանակային հիմնադրամը սահմանվել էր «Սիլ» ակումբի կողմից։
