48-ամյա Ֆրանչեսկո Տոտտին հաստատել է ֆուտբոլ վերադառնալու իր ցանկությունը

«Ռոմա»-ի և Իտալիայի հավաքականի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին ռեզոնանսային հայտարարություն է արել։ sport.ru-ի հաղորդմամբ,  48-ամյա իտալացին հաստատել է իր պրոֆեսիոնալ կարիերայի հնարավոր վերսկսման մասին տեղեկությունը։

«Իմ հնարավոր վերադարձը կատակ չէ։ Մեկ-երկու թիմ կա։ Տեսնենք, թե ինչ է ինձ ասում իմ գլուխը, որը, սակայն, արդեն գիտի հիմնական պատասխանը: Բայց հիմա, առաջին հերթին, իմ մարմինն է կարևոր։ Պետք է հասկանանք, թե ինչպես այն կարձագանքի այս ամենին։ Ով գիտի, թե ինչ կլինի հաջորդ տարի»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Sky Sports Italia-ն:

Ֆրանչեսկո Տոտտին իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է «Ռոմայում»: Նա իր դեբյուտը «Ռոմա»-ում կատարել է 1993 թվականին, և հենց այնտեղ էլ ավարտել կարիերան 2017 թվականին։

Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին Ֆրանչեսկո Տոտտին դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրո 2000-ի արծաթե մեդալակիր։

Կիսվել սոց․ ցանցերում