Հայտնի է՝ թիվ 31 ԸԸՀ-ն երբ կքննարկի «Բալասանյան» դաշինքի՝ թափուր մնացած 14 մանդատի հարցը

Ի պատասխան թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ուղղված բազմաթիվ հեռախոսազանգերի, ԿԸՀ-ն տեղեկացրել է, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն հոկտեմբերի 28-ին ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:

Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ին հրավիրված նիստին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ԸԸՀ:

Կիսվել սոց․ ցանցերում