Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զпրքեր է ուղարկել Ռпւսաստան, նրանք Կուրսկում են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (տեսանյութ)

Հաստատում եմ՝ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, նրանք այժմ Կուրսկի մարզում են:

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

«Դաշինքն այժմ հստակ գիտի, որ Հյուսիսային Կորեան իր զինվորականներին ուղարկել է Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ ՆԱՏՕ-ն կարծում է, որ խոսքը Կուրսկի շրջանի տարածքների վերագրավման մասին է»։

Ռյուտեն ընդգծել է, որ հյուսիսկորեական զորքերի տեղափոխումը Եվրոպա հակամարտության վտանգավոր ընդլայնում է:

https://t.me/lragroghcom/1376

Կիսվել սոց․ ցանցերում